Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե մսխեցինք վերջին հնարավորությունը

Եթե մսխեցինք վերջին հնարավորությունը
26.03.2022 | 13:44

Իմաստներից մեկով՝ չինարեն «ճգնաժամ» բառը բաղկացած է երկու հիերոգլիֆից ՝ «վտանգ» և «հնարավորություն»:

Եվ միայն մենք՝ հայերս, կարող էինք հաջողեցնել լրջագույն ճգնաժամի պայմաններում ընտրել վերջին 30 տարվա վատագույն իշխանությունը: ՈՒ երբ հերթական անգամ ստեղծված հնարավորությունը (եթե, իհարկե, ընձեռվի այդպիսին) ուղղակի մսխենք, սկսելու ենք մեղադրել բոլոր հնարավոր արտաքին ուժերին: Անհնար է հաղթահարել փոթորիկը նավապետով, ով ցանկանում է ամեն գնով խորտակել նավը:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 16793

Մեկնաբանություններ